Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կլինիկական դեպքեր

Ձախ նախասրտի միքսոմայի հեռացման դեպք

Բանալի բառեր. սրտի ուռուցքներ, միքսոմա, ձախ նախասրտային միքսոմա

2005 օգոստոսի 24-ին Էրեբունի Բժշկական Կենտրոն դիմեց 44 տարեկան տղամարդ, որը գանգատվում էր հևոցից, սրտխփոցից, թուլությունից:

Կատարվեցին հետևյալ հետազոտությունները.­­­­­­

ԷՍԳ` նախասրտերի շողացում, 94 զ/ր միջին փորոքային ռիթմով, ԷխոՍԳ` ձախնախասրտում 7,2x3,9սմ չափի գնդաձև նորագոյացություն, որը ոտիկի միջոցովամրանում էր միջնախասրտային միջնապատին: Նկատվում էր նաևսիստոլա-դիաստոլիկ շարժում դեպի ձախ փորոք` միթրալ փականի միջով (նկ. 1,2):­ ­­­ ­­­­­ ­

 

Նկ. 2 Էխոսրտագրություն (քառախոռոչ պատկեր). միքսոման միտրալ փականի մեջ

 

Վերել աորտան` 3,3սմ, ձախ նախասիրտը ա/հ` 6,2սմ, ձախ փորոքի դիաստոլիկծավալը` 166 մլ, ձախ փորոքի սիստոլիկ ծավալը` 93մլ, արտամղման ֆրակցիան` 44%: Դոպլեր հետազոտության ժամանակ հայտնաբերվեց միթրալ փականի 1+ ևեռփեղկ փականի 1+ անբավարարություն:­ ­

 

Ռենտգենագրաֆիա` կանգ արյան շրջանառության փոքր շրջանում, 0,1-0,2լ չափովհեղուկի առկայություն աջ պլևրալ սինուսում: Թոքարմատների պատկերի մգացում խրոնիկական բրոնխիտի տիպով: Սիրտը չափերով մեծացած է:­­ ­­

 

Լաբորատոր հետազոտություններ` առանց առանձնահատկության:

 

Նախնական ախտորոշում` ձախ նախասրտի նորագոյացություն (միքսոմա?), միթրալփականի անբավարարություն 1+, եռփեղկ փականի անբավարարություն 1+:­

 

Նկ. 1 Էխոսրտագրություն (քառախոռոչ պատկեր). միքսոման ձախ նախասրտում

 

Հիվանդը հոսպիտալացվել է, 3 օր ստացել է միզամուղ և հակաառիթմիկ բուժում, որի ֆոնի վրա կլինիկական ախտանիշները նվազել են: Կատարվել է կորոնարոգրաֆիա (26.08.05), որի արդյունքում կորոնար հիվանդություն չի հայտնաբերվել:

­­

 

27.08.05 կատարվեց վիրահատություն:­­

 

Կրծքավանդակը բացվեց միջին ստերնոտոմիաի միջոցով: Աորտան, վերին և ստորին սիներակները կանյուլյացվեցին և հիվանդը միացվեց արյան արհեստական շրջանառության ապարատին: Ձախ նախասրտի խոռոչը բացվեց և կատարվեց նորագոյացության ռևիզիա: Այն իրենից ներկայացնում էր ձվաձև գոյացություն, որը ոտիկի միջոցով կպած էր միջնախասրտային միջնապատին օվալ պատուհանի վերին լիմբիշրջանում: Բացվեց աջ նախասիրտի խոռոչը և կատարվեց միջնախասրտային միջնապատի օվալ պատուհանի վերին լիմբի մասնահատում, այնպես որպեսզի նորագոյացության ամրացման հատվածը մնա առաջացող միջնապատային լաթի (1,5x1,5սմ) կենտրոնում: Ձախ նախասրտի կողմից հեռացվեց նորագոյացությունը (7x6սմ) և ուղարկվեց հյուսվածքաբանական հետազոտության (նկ. 3):­­

­­­ ­­­­­ ­­­­­­­­

Նկ. 3 Միքսոմա, իրական տեսքը

 

Սառը ֆիզիոլոգիական լուծույթի միջոցով կատարվեց ձախ նախասրտի և ձախ փորոքի լվացում` հյուսվածքային էմբոլիայի պրոֆիլակտիկայի նպատակով: 4-0 պրոլենով պարուրաձև կարվեց միջնախասրտային միջնապատի առաջացածդեֆեկտը, այնուհետև կարվեցին ձախ և աջ նախասրտային կտրվածքները: Ներարկիչի միջոցով կատարվեց սրտի գագաթի պուկնկցիա` օդային էմբոլիայի պրոֆիլակտիկայի նպատակով: Սրտի խոռոչները լցվեցին արյունով:

 

Սրտի աշխատանքը վերականգնվեց դեֆիբրիլյացիայի միջոցով (30Ջ), իսկ սինուսային ռիթմը վերականգնվեց էլեկտրական կարդիովերսիայի միջոցով (30Ջ): Հիվանդը անջատվեց արյան արհեստական շրջանառությունից և կրծքավանդակը փակվեց պատշաճ հեմոստազից հետո, թողնելով միջնորմի և աջ պլևրայի դրենաժներ: Առանց ինոտրոպ դեղորայքի հիվանդը տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք, որտեղ և էքստուբացվեց 6 ժամ անց: Հետվիրահատական շրջանը անցավ առանց բարդությունների և 5 օր անց հիվանդը դուրս գրվեց: ­­­­­­­ ­­­­­­ ­­ ­­ ­­­­­­ ­­­

 

Հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատեց ֆիբրոմիքսոմայի առկայությունը:­­­

Հեղինակ. Վ.Ք. Գասպարյան, Տ.Լ. Հակոբյան, Վ.Ս. Գալստյան, Ա.Ա. Հայրապետյան, Ա.Գ. Սարգսյան, Ռ.Ե. Մախմուդյան, Տ.Բ. Ավագյան Էրեբունի Բժշկական Կենտրոն, սրտի վիրաբուժության բաժանմունք
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 3.2005 (23) 7-8
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ